ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կացությունը

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կացությունը
18.02.2021 | 22:39

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը՝ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը շարունակել են քննարկումները «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում»։ «Նկատի է առնվել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով՝ Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։ Կողմերը գոհունակություն են հայտնել կրակի դադարեցման դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեկնարկի առթիվ», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ռուսաստանցի և թուրք մասնագետներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների վերականգնման աշխատանքներում՝ հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներն ավելի արդյունավետ դարձնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 7738

Մեկնաբանություններ